ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Եկեղեցու ամեն խոսք իշխանությունը սվիններով է դիմավորում»․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
17:00, 02.12.2022 | mamul.am
2892 | 0

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 24TV-ի եթերում խոսել է երկրում առկա խնդիրների, ներկայիս իշխանության ու ընդդիմության վարած քաղաքականության և այս իրավիճակից ելքերի մասին․ «Ժողովուրդն ուզում է` ուրիշները որոշեն իր ճակատագիրը, փրկիչ է փնտրում․ սա խոսում է մեր հասարակության խոցելիության մասին: Հասարակությունը եկեղեցուն դիտում է իբրև անցյալի ատրիբուտ, բայց ոչ որպես ներկա ու ապագա: Նրանց գիտակցության մեջ եկեղեցին անցյալում է մեծ դերակատարություն ունեցել, բայց այսօր ասելիք չունի, իր անելիքը միայն կրոնական գործունեությունն է, ինչը սխալ է, առանց եկեղեցու առկայության հայ հասարակությունը տկար է: Բոլոր քաղաքական ուժերի կողմից պետք է կամք դրսևորվի եկեղեցուն իբրև վերքաղաքական կառույց դիտարկելու, բայց իշխանությունը պատրաստ չէ համագործակցության: Իշխանության ներկայացուցիչները ձախողում են երկխոսելու, միասնականություն ձևավորելու՝ եկեղեցու բոլոր փորձերը, ընդդիմությունն էլ հրեշտակ չէ, բայց գոնե զրույցի գալիս է: Իշխանության ու եկեղեցու միջև խզվածք կա: Եկեղեցու ամեն խոսք իշխանության կողմից սվիններով են դիմավորում, խռովկանի կեցվածք են ընդունում, ասում՝ ընդդիմության կարծիքն եք արտահայտում, մենք էլ մեր 600 հազար քվեով ձեզ հետ չենք շփվի, բայց չէ՞ որ քվե տվածները ևս հայ եկեղեցու զավակներ են: Այս կերպ իշխանությունը ժողովրդի մոտ տպավորություն է ստեղծում, որ եկեղեցին սատարում է ընդդիմությանը»,- նշել է նա:

«Եկեղեցու ամեն խոսք իշխանությունը սվիններով է դիմավորում»․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր