ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հիշո՞ւմ եք՝ Երևանի ավագանիում մի Դավիթ Խաժակյան կար». Լիզա Ճաղարյան
16:42, 02.12.2022 | mamul.am
7711 | 1

Լրագրող Լիզա Ճաղարյանի գրառումը. «Հիշո՞ւմ եք` Երևանի քաղաքապետարանի ավագանիում մի Դավիթ Խաժակյան կար (հիմա էլ կա)` բոցաշունչ ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի կուսակցությունից, ու մի քանի խաժակյանանման «գելխեղդներ» էլ կային Հայկ Մարությանի քաղաքապետության շրջանում։

Էն ինչ հերոսնե՜ր էին, էն ինչ սեանսներ էին տալիս, Խաժակյանը նույնիսկ ակցիաներ էր անում ըստի-ընդի։ Դրանց ճղճղոցները մինչև հիմա ականջներս սղոցում են։ Հո վատ բան չմտածեցիք. իրենք ի՞նչ մեղավոր են, որ հիմա ամեն ինչ իդեալական է քաղաքապետարանում. հո իրենցից սուտ-սուտ բաներ չեն հնարելու ու ճղճղան։ Չէ՞, Խաժակյան ու խաժակյանանմաններ»։

Աղբյուրը` Լիզա Ճաղարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր