ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Չենք կարող ընդունել ռիսկեր պարունակող հայտարարություն»․ Էդուարդ Աղաջանյան
12:54, 02.12.2022 | mamul.am
3468 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում անդրադարձել է այն ձևակերպումներին, որոնց շուրջ իշխանականները և ընդդիմադիրները համաձայնության չեն եկել․ ««Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող ձևակերպումները նախապատերազմյան արտաքին քաղաքականության տրամաբանության շարունակությունն ու կրկնությունն են, մեր գնահատականն այն է, որ երեսուն տարի շարունակվող արտաքին քաղաքականության արդյունքն ու հետևանքը այն ստատուս քվոն է, որն արձանագրված է այսօր, ի հակադրումն այս դիրքորոշման հնչում է հետևյալ կարծիքը՝ փաստացի հետպատերազմյան գործընթացները գալիս են ապացուցելու, որ խաղաղության օրակարգը նույնպես չի երաշխավորում ՀՀ և Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգություն, նշյալ դիրքորոշմանն էլ հետևում է տրամաբանական հարցադրում՝ արդյո՞ք դուք կարող եք պնդել, որ ձեր որդեգրած արտաքին քաղաքականությունը, որն արտահայտվում է բառամթերքի և ձևակերպումների հստակ տարբերությամբ, որն էլ պատճառ հանդիսացավ համատեղ հայտարարության ընդունման ձախողման, կերաշխավորի հետագա ռազմական էսկալացիայի բացառումը և մեր շուրջն անվտանգային միջավայրի ձևավորում։ «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ Մենք, որպես ՀՀ պատասխանատու իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր