ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Աշխարհից մի բողոքեք. աշխարհի աչքերում մենք բոլորս նիկոլ ենք ու դա փաստ է: Անցած տարվա ընտրությունները շատ խորքում համապետական հանրաքվե էր, որին դրված էր մեկ հարց. համաձա՞յն եք Արցախը հանձնել ադրբեջանին: Իսկ ընդդիմության բողոքի զանգվածային ցույցերը, նույն աշխարհի աչքերում, ընդամենը դեմոքրսի էր, որտեղ ընդդիմությունը, լինելով «ազգայնական ու ռևանշիստական», պայքարում էր խաղաղության դեմ ու պատերազմ էր ուզում: Հ. Գ. Լավրովը բողոքելու և դժգոհելու իրավունք չունի, քանի որ իր ղեկավարը, բացառապես իր շահերից ելնելով ու Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու նպատակով, վերջին երկու տարիների ընթացքում առնվազն երեք անգամ փրկել է Փաշինյանի իշխանությունը կործանումից...»: |