ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Հարցրե՞լ եք ձեր գործընկերներին՝ 30 տարի սխա՞լ ենք ապրել»․ Գեղամ Մանուկյան
13:00, 02.12.2022 | mamul.am
2399 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, որ՝ ««Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է ՀՀ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը», արձագանքել է․ «30 տարի էնքան եք ասել․․․ պատերազմը սկսելու մեղքը բարդում եք 30 տարվա սխալ ձևակերպումների վրա․ երբ այս բովանդակությամբ ելույթ եք ունենում, ես դահլիճին դիմեմ, արդյո՞ք հարցրել եք օրինակ՝ Շիրակ Թորոսյանին, որ երեք գումարում ԱԺ պատգամավոր է եղել, սխալ տերմինոլոգիա՞ է օգտագործել 30 տարի, արդյո՞ք հարցրել եք 95-99 թթ․ պատգամավոր, դրանից առաջ էլ տարբեր պաշտոնների եղած Քոչարյան Անդրանիկին, որ սխալ տերմինալոգիաներով պատերազմ է բերել, պարոն Խաչատուր Սուքիասյանին, Վիգեն Խաչատրյանին, Հովիկ Աղազարյանին, որոնք Ռուբեն Ռուբինյանի հոր հետ միասին այս խորհրդարանում 92-ին քվեարկել են հատուկ որոշման օգտին, ըստ որի՝ ՀՀ որևէ պաշտոնյա չի կարող բանաձև ընդունել, որտեղ Արցախը լինում է Ադրբեջանի կազմում։ Արդյո՞ք հարցրել եք Գագիկ Մելքոնյանին, որը եղել է երկրապահ։ Մի հատ իրանց էլ հարցրեք՝ երեսուն տարի սխալ ենք ապրե՞լ, թե՞ երեսուն տարվանից հետո ավեր բերեցին մեր երկրի գլխին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր