ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+1 °C, -1 °C ... +1 °C Վաղը`+1 °C
«ՔՊ-ն ջնջել է Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, փոխարենն ավելացրել՝ Ղարաբաղի հայություն». Սաղաթելյան
13:30, 02.12.2022 | mamul.am
1140 | 0

«Ինչպես գիտեք, օրեր առաջ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է մի հայտարարություն, որով աղավաղել է Ղարաբաղյան հակամարտության ողջ էությունը և բովանդակությունը ու հակահայ բազմաթիվ ձևակերպումներով է հանդես եկել: Ընդդիմությունը նախաձեռնել է, որպեսզի ՀՀ ԱԺ-ն հանդես գա հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը, ինչպես նաև մի շարք հարցերի հետ կապված տա հիմնական գնահատականներ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ տեքստը ներկայացվել է ՔՊ-ին. վերջինները ներկայացրել են իրենց առաջարկությունները. «Էդ առաջարկների մեջ ջնջել են Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, դրա փոխարեն ավելացրել են Ղարաբաղի հայություն: Որտեղ կա ինքնորոշման իրավունքի իրացում՝ ջնջել են, ինչպես նաև՝ Հայաստանի հանձնառության մասը: Այսինքն՝ հայտարարության բուն տեքստն ամբողջությամբ աղավաղել են»,- ասել է Սաղաթելյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր