ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանին պետք է օգտագործեք որպես «բուլդոզեր»՝ Տեր-Պետրոսյանի իշխանությունը տապալելու համար»․ Հովիկ Աղազարյան
13:36, 02.12.2022 | mamul.am
3094 | 1

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն ի պատասխան «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի՝ ճամբարափոխ պատգամավորների շարքում իր անունը ևս թվարկելուն, արձագանքել է․ «Ես իմ էն ժամանակվա և էս ժամանակվա գծից չեմ շեղվել․․․ Երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ վարչապետ, ես շատ ուրախ էի էն ժամանակ, որովհետև ես իրեն մինչև էդ ճանաչել էի, և ես նույնիսկ նիստի ժամանակ այսպիսի նախադասություն եմ ասել, կներեք՝ «Ռոբերտ Քոչարյանին պետք է օգտագործեք որպես «բուլդոզեր»՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը տապալելու համար»։ Մենք օգտագործեցինք, տապալեցինք, բայց հետո գնացինք ավելի վատ ճանապարհով. Քոչարյանը կեղծեց ընտրությունները, և այդ կեղծիքների արդյունքում մենք ունեցանք այն կորուստները, որ ունենք»։

«Ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանին պետք է օգտագործեք որպես «բուլդոզեր»՝ Տեր-Պետրոսյանի իշխանությունը տապալելու համար»․ Հովիկ Աղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր