ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ասում են՝ ժողովո՛ւրդ, 30 տարի ոնց օգտագործել եք Արցախի Հանրապետություն, Արցախյան ազատամարտ, էդ ամեն ինչը սխալ է եղել»․ Գեղամ Մանուկյան
14:00, 02.12.2022 | mamul.am
2266 | 0

«Ի՞նչ է քննարկվում այսօր դահլիճում․ ասում են, որ ժողովո՛ւրդ, 30 տարի ոնց խոսել եք, օգտագործել եք Արցախի Հանրապետություն, Արցախյան ազատամարտ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք, էդ ամեն ինչը սխալ է եղել, այդ ամեն ինչի պատճառով թշնամին հարձակվել է, եկեք ուրիշ ձևակերպումներ տանք, ուրիշ տերմիններով թշնամու հետ խոսենք, որ ինքը չզգա հանկարծ որևէ վայրկյան, որ մենք մտքի մի ծայրով մեր ժողովրդի մի հատվածի ինքնորոշման իրավունքն ուզում ենք պաշտպանել։ Դրա համար տիկին Մարիա Կարապետյանը ձևակերպում տվեց՝ «ազգը ժողովրդից տարբերենք, հայրենիքը՝ պետությունից»․ սիրելի՛ հայրենակից, ձեզ ասում են՝ եկեք ազգ չլինենք, լինենք ժողովուրդ, որը բաղկացած է հատիկ-հատիկ հպարտ քաղաքացիներից, և լինենք ոչ թե հայրենիք, այլ 29․800 քառակուսի կմ-անոց տարածք»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր