ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Գրիգորյանի եղբայրը
15:12, 02.12.2022 | mamul.am
2243 | 0

Էրեբունի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում գրված է. ««Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Գրիգորյանի եղբայրը: Հերոսացած եղբոր պատվին ծնողները նրան Հակոբ են կոչել: Մոր՝ Հումայիկ Գրիգորյանի հղիության ամբողջ ընթացքը հսկել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանը՝ իր թիմի հետ: 46-ամյա կնոջ հղիությունը, ընդհանուր առմամբ, հարթ է անցել: 37 շաբաթականում կատարվել է կեսարյան հատում: Փոքրիկ Հակոբը ծնվել է 2890գ. քաշով, 50 սմ հասակով:

Ժամկետային զինծառայող Հակոբ Գրիգորյանը զոհվել է պատերազմի հենց սկզբի օրերին՝ հերոսաբար կռվելով ընկերների հետ:

Գրիգորյանները 3 աղջիկ ունեն, Հակոբը տան միակ որդին էր, ուստի ծնողները որոշեցին, որ ընտանիքում անպայման պետք է նորից Հակոբ ծնվի»:

Աղբյուրը` Էրեբունի ԲԿ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր