ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Ապրում ենք Նար-Դոսի «Մեր թաղը» դարձած մեր հայրենիքում». Նարինե Դիլբարյան
00:24, 03.12.2022 | mamul.am
4220 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Համակարգային վանդալիզմի կազմակերպիչ վճարողները «մխիթարեցին» հայ հասարակությանը և, ինչպես միշտ, հիշեցին նախկիններին, նրանք էլ ծակեր էին բացել, ձողեր ամրացրել, իրենք «բացահայտել» են, հիմա բոլոր վնասվածքներն ու անցքերը համաձայն են փակել: Հայաստանի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող շենքերին Երևանի կենտրոնում պատճառված վնասն էլ քաղաքապետի աննկուն ՔՊ թեկնածուի կողմից գնահատվեց որպես «նվազագույն միջամտություն»: Ապրում ենք Նար-Դոսի «Մեր թաղը» դարձած մեր հայրենիքում, ուր դրոգապան յագորները ջարդում, ոչնչացնում են և արդարանում. «Մի մուշտի տվի, է՛լի, ուրիշ բան խո չե՞մ արել» սկզբունքով, «նվազագույն անցքեր» են բացել ու դեռ հետո էլ մեծահոգաբար փակելու են, բայց այն հանգամանքը, որ նման անցքերն անդառնալի ազդում են հուշարձանների արտաքին տեսքի, ապա ամրության վրա, ոչ մի խոսք: Կարևորն իրենց պարտադրած կեղծ ուրախության ցուցքն է, ուրախացի՛ր, հայ ժողովուրդ, Ամանոր է գալիս, ավերածություններն էլ Ավինյանը խոստացավ վերականգնել գարնանը՝ «մեծ ծրագիր» ունի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր