ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+3 °C, -1 °C ... +3 °C Վաղը`+3 °C
«Հայաստանի իշխանությունը բացարձակապես զուրկ է ազգային արժանապատվության զգացումից». Ավետիք Իշխանյան
02:12, 03.12.2022 | mamul.am
2063 | 0

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «Այսպիսով Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ Այս կապակցությամբ հարց է առաջանում․

- Արդյոք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, թեկուզ ոչ հրապարակային, մտահոգություն հայտնե՞լ է Գուրգեն Մարգարյանին կացնահարող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ։ Միայն այս դեպքում կարելի էր վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Համոզված եմ՝ ոչ։

Այսպիսով կարելի է արձանագրել, որ այսօրվա Հայաստանի իշխանությունը բացարձակապես զուրկ է ազգային արժանապատվության զգացումից։ Փաստորեն նրանց համար Գուրգեն Մարգարյանը զոհվել է հանուն ոչնչի։ Չեմ զարմանա, եթե հանուն «խաղաղության» Հայաստանի դավաճան իշխանությունը նույնպես հերոսացնի Ռամիլ Սաֆարովին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր