ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Եթե Հայաստանը նորմալ պետություն լիներ՝ ՀՀ ԱԳՆ-ն «սև ցուցակ» կունենար»․ Կարեն Հեքիմյան
19:12, 02.12.2022 | mamul.am
3915 | 0

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Ադրբեջանում դեպի Արծվաշեն անհատական և խմբային էքսկուրսիոն տուրեր են կազմակերպվում: Այդօրինակ տուրերն առաջարկվում են նաև օտարերկրացիներին: Տուրերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում հանրության լայն շրջանում:
Եթե Հայաստանը նորմալ պետություն լիներ, ապա ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «սև ցուցակ» կունենար, որտեղ կընդգրկվեին Արծվաշեն այցելած և, հետևաբար՝ ՀՀ ինքնիշխան տարածքի սահմանն ապօրինաբար հատած օտարերկրյա քաղաքացիները: Սակայն, Հայաստանը դժվար է նորմալ պետություն համարել: Չեմ զարմանա, որ մի օր էլ ադրբեջանցիներն էքսկուրսիոն տուրեր կազմակերպեն դեպի «Էրեբունի» թանգարան»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր