ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
19:42, 02.12.2022 | mamul.am
2671 | 0

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 4-6-ը կգործուղվի Մոսկվա՝Ռուսաստանի Դաշնություն:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից:

Պատվիրակությունը գործուղվում է Մոսկվա՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումարի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար: Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյան, արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը, արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը, աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի առաջատար մասնագետ Էդուարդ Կարապետյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, ԱԺ նախագահի ռեֆերենտ Զինա Զալիկյանը, ԱԺ լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը և ԱԺ աշխատակազմի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր