ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
5-րդ ալիքի մեկնաբանությունը՝ հեռուստաընկերության օպերատորին զրպարտելու վերաբերյալ
20:36, 02.12.2022 | mamul.am
4251 | 1

5-րդ ալիքը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր իշխանական լրատվամիջոցները հասանելիություն են ստացել Հանրապետության Հրապարակի շենքերի տեսահսկման սարքերին ու շռնդալից տարածում են մի տեսանյւոթ, որտեղ երևում է, թե ինչպես է 5-րդ ալիքի օպերատորը կադրեր անելու նպատակով տեղաշարժում, ինչպես քաղաքապետարանն է ասում, շենքի պատը մխրճված հեղույսը։ Հավանաբար երբեք օպերատորի աշխատանքը մոտիկից չտեսած լրագրողներն աղմկում են, իբր օպերատորն է հեղյուսը մտցրել պատը, նույն լրագրողները չեն բացատրում, թե ինչպես են հազարավոր ուրիշ հեղյուսներ մխրճվել շենքերի պատերի մեջ և այդ ինչ չարագործներ են դրանց վրա ամանորյա լույսեր ավելացրել, նույն լրագրողներն ասես չեն նկատել գայլիկոնով պատմամշակութային հուշարձանի պատերն ապականողների տասնյակ կադրերը։ Իշխանական քարոզչության զարդը դարձած տսանյութից հեռացված է սկիզբը, որում հաստատ երևում է, թե ինչպես է օպերատորը պատի միջից հանել հեղյուսը, հետո տեղը դրել։ Օպերատորը պատմել է, որ ինքն արդեն ջարդված պատը նկարահանելիս նկատել է զարդաքանդակի մեջ մխրճված հեղյուսը և որպես սրտացավ քաղաքացի հանել է այն, հետո որպեսզի ցույց տա իր տեսածը՝ հեղյուսը վերադարձրել է նույն տեղը, նկարահանել ու նորից հանել։

Թամանյանական շենքերը, ճարտարապետների խոսքով, թուրքական ձեռագրով ավիրող խայտառակ գործողությունից հանրության ուշադրությունը շեղելու համար իշխանությունը փորձում է քավության նոխազ դարձնել կին օպերատորին։ Սա սովորական զրպարտություն է մեր հանդեպ, որով մեր փաստաբանները կզբաղվեն։ Մենք սովորաբար չենք արձագանքում մեր դեմ իշխանական ֆեյքերի ու քարոզիչների էժան մանիպուլյացիաներին, բայց այս դեպքում որոշեցինք չլռել, որովհետև Հարապետության հրապարակում, ըստ մասնագետների, տեղի ունեցող հանցագործությունից բոլորիս ուշադրությունը շեղելու համար սկսված արշավը կարող է ազդել մեր բազմահազարանոց լսարանի տարամադրության վրա։ Այս պարզաբանմամբ, սիրելի հեռուստադիտողներ, ուզում ենք Ձեզ ասել, որ մեզ համար ամենաթանկը Ձեր վստահությունն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր