ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը
21:48, 02.12.2022 | mamul.am
2639 | 0

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էր նաև ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը: Կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Զրուցակիցները քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է փորձի փոխանակումն այդ ոլորտում և նոր համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր