ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Իրավիճակն իրականում գերլարված է․․․երանի ձեզ»․ Գայանե Աբրահամյան
22:42, 02.12.2022 | mamul.am
4489 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Իրավիճակն իրականում գերլարված է, ադրբեջանական տեղեկատվական պատերազմի նոր թեզ-ստերը խիստ վտանգավոր են ու սրանց պետք է արձագանքել, կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, քանի որ օրեր առաջ տարածված կեղծ լուրերը, թե խաղաղապահները Լաչինի միջանցքով իրանցի «գործակալներ» են մտցրել, որոնք իբրև «ահաբեկչական գործողություններ պետք է նախապատրաստեն Ադրբեջանի դեմ և Ղարաբաղում մնացած ահաբեկիչներին սովորեցնեն իրանական զենքերի կիրառումը... »։
Այս կեղծ լուրերի տեղեկատվական նոր արշավով հիմք են նախապատրաստում ոչ միայն Լաչինի միջանցքի օկուպացիայի`վերացնելով Արցախի հետ կապի ՄԻԱԿ ուղին` կյանքի ՄԻԱԿ ճանապարհը, այլ միաժամանակ նաև ներքաշում են Իրանին մեր տարածք, սրա հետևանքներն ու աշխարհաքաղաքական այլ կենտրոնների ներգրավման վտանգները բոլորովին դժվար կանխատեսելի չեն...
Մեխը հանել-դրել են, նախկինների արած ծակերը ավելի մեծ էին և այլն... երանի ձեզ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր