ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Այսօր ապացուցվեց՝ ԱԺ ՔՊ պատգամավորներն իրենց կողմից ընդունվող օրենքները չեն կարդում»․ Է․ Ղազարյան
23:20, 02.12.2022 | mamul.am
2448 | 0

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Այսօր պաշտոնապես ապացուցվել է, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն իրենց կողմից ընդունվող օրենքները չեն կարդում։ Այսօր նրանք չեն քվեարկել ԱԺ հայտարարության օգտին՝ դրանում «Արցախի Հանրապետություն» և «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» եզրույթների առկայության պատճառով։ Սրանք, փաստորեն, տեղյակ չեն, որ միայն իրենց խմբակցության կողմից (առանց ընդդիմության) ընդունված 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի հոդված 7-ի 3-րդ կետում գրված է․ «Արցախի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով․․․»։
Այսինքն «Արցախի Հանրապետություն» եզրույթն, ինչպես նախորդ բոլոր տարիներին, այնպես էլ այս տարի արտացոլված է օրենքի ուժ ունեցող իրավական ակտում։
Հավանաբար, սրա համար առաջիկայում ՀՀ ֆինանսների նախարարը նկատողություն կստանա կամ կվռնդվի զբաղեցրած պաշտոնից»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր