ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Աստղիկ» ԲԿ-ի գինեկոլոգիայի բաժնի վարիչի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
23:54, 02.12.2022 | mamul.am
8542 | 0

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարույթը նախաձեռնվել է նոյեմբերի 29-ին Երևանի շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում նշված ենթակայանից ոստիկանություն հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 49-ամյա Արման Նազինյանն էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Նազինյանն աշխատում էր «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ որպես գինեկոլոգիայի բաժնի վարիչ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր