ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Գնացին, ԱԺ-ում կնքեցին իրենց քաղաքական կապիտուլյացիան ու հեռացան. «Ժողովուրդ»
09:42, 03.12.2022 | mamul.am
5652 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության թևը լքել է խորհրդարանը: Կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանի հետ մանդատից նաև 2 պատգամավորներ՝ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն են հրաժարվել: «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից միայն Զեմֆիրա Միզոևան է պահպանել մանդատը:

«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը երեկ հրապարակավ իր վրդովմունքն է հայտնել «Հայաստան» դաշինքի մաս կազմող այս կուսակցության պահվածքից: «Մենք եղել ենք այն քաղաքական ուժերից, որ ասել ենք՝ ընդդիմությունը պետք է վերադառնա խորհրդարան: Մենք չենք ասում՝ գնացեք, կնքեք ձեր քաղաքական կապիտուլյացիան ու հեռացեք: Դուք քաղաքական կապիտուլյատներ եք, ձեզ ուղարկել ենք ընդեղ, որ պայքարեք, դուք գնում, գրում ու դու՞րս եք գալիս: Ինչո՞ւ եք գցում ամեն ինչ «Դաշնակցության» վրա, չի կարելի պայքարը թողնել միայն այդ կուսակցության վրա»,- հայտարարեց կուսակցության առաջնորդը:

Այսինքն՝ ընդդիմադիր դաշտում Վահե Հակոբյանին և նրա փոքրաթիվ թիմին համարում են քաղաքական կապիտուլյանտ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր