ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-2 °C, -6 °C ... 0 °C Վաղը`+1 °C
15 պատգամավորի երաշխավորությունը մերժեցին. «Հրապարակ»
10:00, 03.12.2022 | mamul.am
3419 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով կալանավորված փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանները մոտ մեկ շաբաթ առաջ դիմել էին դատախազություն՝ միջնորդելով խափանման միջոցը փոխարինել անձնական երաշխավորությամբ։ Երաշխավոր է կանգնել ԱԺ 15 պատգամավոր` Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գեւորգյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Նազարյանը, Գեղամ Մանուկյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադեւոս Ավետիսյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Արամ Վարդևանյանը: Երեկ պարզեցինք, որ դիմումը մերժվել է։ Էրիկ Ալեքսանյանը կշարունակի պահվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ ասաց նրա պաշտպան Զորայր Հարությունյանը։

Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է այն բանի համար, որ օժանդակել է դատավորին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում։ 33-ամյա դատավորը, ըստ մեղադրանքի, անցել է պաշտոնեական լիազորությունները՝ ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել՝ գրավով կալանքից ազատել է Ալեքսանյանի պաշտպանյալին՝ քրեական հեղինակություն Ֆազին։ Ֆազը՝ Սերգեյ Գրիգորյանը, մեղադրվում է ամիսներ առաջ Կենտրոն դատարանի բակում քրեականների ծեծկռտուքին մասնակցելու համար։ Ծեծի մյուս հերոսին՝ Չաղ Ռուստամին, որի անունը կապում են ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, չկալանավորեցին։

Երեկ մի նորություն էլ իմացանք այս գործից։ Էրիկ Ալեքսանյանի կոլեգան, որի հետ նա աշխատում է նույն գրասենյակում՝ փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը, ցանկացել է ներգավվել որպես պաշտպան, սակայն քննիչը մերժել է։ Թե ինչ պատճառաբանությամբ՝ Ղարագյոզյանը չի մանրամասնում․ «Ասում են, որ խոչընդոտող հանգամանք կա, ու ինձ չեն կարող ներգրավել։ Իսկ ես բողոքարկել եմ որոշումը, քանի որ համարում եմ, որ դա պաշտպանական իրավունքի խախտում է։ Օրենսդրությունը նրանց նման հնարավորություն չի ընձեռում։ Ցանկացած պատճառաբանություն չի կարող օրինաչափ դիտվել, օրենքն այդ մասով հստակ է՝ ասում է, որ եթե կա դիմում՝ ներգրավման, պետք է ներգրավվես։ Եթե հետագայում լինեն հանգամանքներ, որոնք վարույթից հեռացնելու հիմք են հանդիսանում, նոր կարող են հեռացնել ինձ, բայց ոչ թե մերժեն ներգրավումը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր