ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Իրավական ի՞նչ հիմքով է իրականացվել Ռուսաստան-Ադրբեջան միջպետական սահմանազատումը». Վահրամ Աթանեսյան
01:06, 04.12.2022 | mamul.am
4334 | 1

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է. «Մի հարց էլ տամ ՌԴ արտգործնախարար Լավրովին․ «Հարգելի Սերգեյ Վիկտորովիչ, ԽՍՀՄ փլուզումից հետո երբ Ռուսաստանի Դաշնությունը 1992թ-ին ճանաչել է Ադրբեջանի անկախությունը, իսկ 1997-ին նրա հետ կնքել «Բարեկամության և համագործակցության մասին» բազային պայմանագիր, որով կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը, ի՞նչ հիմքով է դա արվել։ Պարզ ասած՝ ՌԴ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելիս Ադրբեջանի՝ 1997թ․ օգոստոսի, երբ պայմանագիրը կնքվել է, դրությամբ փաստացի՞, թե Ադր․ԽՍՀ տարա՞ծքն է նկատի ունեցել կամ, գուցե, այն, որ Իլհամ Ալիեւն անվանում է «պատմակա՞ն»։ Իրավական ի՞նչ հիմքով է իրականացվել Ռուսաստան-Ադրբեջան միջպետական սահմանազատումը։ Հո չե՞ք առաջնորդվել 1918-20 թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ քարտեզով, ըստ որի, ի դեպ, Դաղստանի ԻՀ Դերբենտ քաղաքը «վաղեմի ադրբեջանական է»։ Որովհետև ցարական Ռուսաստանի վարչա-տարածքային բաժանմամբ իր շրջակա տարածքով մտնում էր Բաքվի նահանգի կազմի մեջ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր