ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Կալանավայրից Մաշկաբանության ազգային կենտրոն տեղափոխված անձը դիմել է փախուստի
11:00, 03.12.2022 | mamul.am
4714 | 0

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ից 08։30-ն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ վարչական տարածքում գործող ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության ազգային կենտրոնից փախուստի է դիմել կալանավայրից նշած կենտրոն տեղափոխված անձը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փախուստի դիմած դատապարտյալը 41-ամյա Գասպար Վ-ն է, ով դատապարտված է եղել ՀՀ ՔրՕրի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Նրան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բժշկական հետազոտաման նպատակով տեղափոխել են նշված կենտրոն։ Նա մտել է 2-րդ հարկում գտնվող լոգարան լոգանք ընդունելու։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մնացել են դռան մոտ, ապա երբ տեսել են, որ նա չի արձագանքում, բացել են լոգարանի դուռը և նկատել, որ նա այնտեղ չէ։ 2-րդ հարկի պատուհանից նա թռել է «նավեսի» վրա ու դիմել փախուստի։

Այս պահին շարունակվում են նրա որոնողական աշխատանքները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր