ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Իրենք ասում են՝ Ղարաբաղից պետք է ձերբազատվենք, որպեսզի խաղաղ ապրենք». Անդրանիկ Թևանյան
12:12, 03.12.2022 | mamul.am
3520 | 0

«Պրահայում Նիկոլ Փաշինյանը համաձայնել է այն թեզի հետ, համաձայն որի՝ Ղարաբաղը պետք է ներառվի Ադրբեջանի կազմի մեջ: Այդ մասին բաց տեքստով հայտարարեց Ալիևը՝ Աստանայում, որևէ հակադարձում չստացավ, այդ մասին հայտարարեց Լավրովը»,- «Օրագիր» հաղորդաշարի եթերում ասել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ հավելելով, որ իշխանությունները բավարարում են թուրք-ադրբեջանական նախապայմանները՝ այն հաշվարկով, որ «կկարողանան փրկել իրենց կաշին»: «Այս իշխանության գլխավոր հայեցակարգը հետևյալն է՝ պետք է ձերբազատվենք Ղարաբաղից, Ղարաբաղը հանձնենք Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ կլինի խաղաղություն: Իրենք չեն էլ ասում, որ դա հարյուր տոկոսանոց խաղաղություն է»,- նշել է պատգամավորը:

«Իշխանության հայեցակարգը հետևյալն է՝ Ղարաբաղը հանձնենք Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ կլինի խաղաղություն». Ա. Թևանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր