ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+3 °C, 0 °C ... +3 °C Վաղը`+3 °C
«Ալմա-Աթայի հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Դավիթ Բաբայան
12:30, 03.12.2022 | mamul.am
3181 | 0

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Միջազգային իրավունքում շատ բան կախված է փաստաթղթերի ճիշտ մեկնաբանությունից։ Վերցնենք, օրինակ, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որն այժմ ակտիվորեն քննարկվում է։ Արդյոք այնտեղ կա՞ միջազգայնորեն ճանաչված սահմանների, նախկին ԽՍՀՄ սահմանների մասին հիշատակում: Դրանում միայն նշվում է «ճանաչել և հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը»: Այսպիսով, այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Բայց, դարձյալ, այստեղ առանցքայինը մեկնությունն է, այն էլ՝ համապատասխան»:

Աղբյուրը` Դավիթ Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր