ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+1 °C, -3 °C ... +3 °C Վաղը`0 °C
«Դիլիջանի հողերը ձևական աճուրդներով, շուկայականից ցածր գներով օտարում է Երևանի բնակիչներին». Ոսկան Սարգսյան
03:06, 04.12.2022 | mamul.am
3220 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը շարունակում է ձեւական աճուրդներով, շուկայականից էժան գներով համայնքի հողերն օտարել Երևանի բնակիչներին:
Նախկինում բազում փաստերով գրել եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, 2021թ․ հոկտեմբերի 17-ին կայացած ավագանու ընտրությունների արդյունքներով Դիլիջան համայնքի ղեկավար ընտրված Դավիթ Սարգսյանը, բացի Դիլիջան համայնքի բնակիչներին հողեր օտարելուց, Դիլիջան քաղաքի հողերը ձևական աճուրդներով, շուկայականից ցածր գներով օտարել է Երեւանի բնակիչների։ Դիլիջանի համայնքապետարանը շարունակում է քաղաքի հողերը ձևական աոճուրդներով, էժան գներով օտարել Երեւան քաղաքի բնակիչների։
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. հոկտեմբերի 13-ի թիվ 745-Ա որոշմամբ 2022թ. նոյեմբերի 14-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 5000.0քմ հողամաս /Լոտ-60(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաքի Արցախի փողոցի թիվ 12 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 35000000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 35000000 դրամ առավելագույն գնով հաղթել է Երևան քաղաքի Գ. Նժդեհ փողոց 27/1 շ. բն. 33 հասցեի բնակիչ Արթուր Հարությունյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 5 արձանագրությունը: Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. հոկտեմբերի 13-ի թիվ 745-Ա որոշմամբ 2022թ. նոյեմբերի 14-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 3400.0քմ հողամաս /Լոտ-61(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաքի Արցախի փողոցի թիվ 14 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 23800000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 23800000 դրամ առավելագույն գնով հաղթել է «ԴԻԼԻ ՏՐՈՊԻԿ» ՍՊԸ-ն ( գտնվելու վայրը՝ Երևան քաղաք Դավիթ Անհաղթի փողոց 23 շ. 6-րդ հարկ), որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 6 արձանագրությունը: Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. հոկտեմբերի 13-ի թիվ 745-Ա որոշմամբ 2022թ. նոյեմբերի 14-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 6281.7քմ հողամաս /Լոտ-62(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաքի Հովքի փողոց 3-րդ նրբ․ թիվ 1/1 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 43971900 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 43971900 դրամ առավելագույն գնով հաղթել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոց 5 շ. բն. 15 հասցեի բնակիչ Սերոբ Ներսիսյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 7 արձանագրությունը:
Դիլիջան քաղաքի բնակիչները լավ գիտեն, որ Դիլիջան քաղաքի «Բնակավայրերի հողերի» մեկ քառակուսի մետրի շուկայական նվազագույն գինը գերազանցում է 10 հազար դրամը։ Շուկայականից էժան գներով, ձևական աճուրդներով Դիլիջան համայնքի, Երևանի և Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչներին Դիլիջան քաղաքի հողերն մեծ թափով օտարելու հետեւանքով Դիլիջան խոշոր համայնքի բյուջե չի մտնում հարյուրավոր միլիոն դրամներ»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր