ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-4 °C, -4 °C ... +3 °C Վաղը`+3 °C
«Այս իշխանություններն ավելի ադրբեջանամետ են, քան հենց ադրբեջանի իշխանությունները». Մետաքսե Հակոբյան
02:06, 04.12.2022 | mamul.am
2757 | 3

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլիզմ, այն է՝ հակահայ, հայատյաց, հայասպան, խղճուկ, նյութապաշտ, անկուշտ, դավաճան, մոլագար, անսկզբունք...տեսակ է, որ շատերը փորձում են թաքցնել «կառուցողական հայրենասերի» կերպարի տակ... Այս տեսակը մեղադրում է բոլորին՝ ընդդիմությանը, մե՛ր զինվորին, ռուս խաղաղապահին, Ֆրանսիային, Ռուսաստանին, Պուտինին, Լավրովին... Բայց դե, «խեղճ» Նիկոլն ինչ անի՝ «բոլորը համախմբվել դարերով Արցախ ու Հայաստան են հանձնում»: Հեռու մնացե՛ք նիկոլիզմի վկաներից, մի լսե՛ք նրանց, իսկ որպեսզի տարբերեք. նրանք չեն խոսում Նիկոլից, շրջանցում են բոլոր առումներով... Իսկ, թե ինչ ասաց Լավրովը. եթե կարճ, ապա ասաց այն, ինչը բոլորս գիտենք. Հայաստանի Հանրապետության իշխանությունները սպասարկում են թշնամու շահերը՝ տրորելով մե՛ր Սահմանադրությունը, արժեզրկելով մե՛ր Անկախության հռչակագիրը: Թշնամու առջև խոնարհված, ՀՀ և ԱՀ քաղաքացուն կործանող այս իշխանությունները ավելի ադրբեջանամետ են, քան հենց ադրբեջանի իշխանությունները: Հենց իրենք են հանձնել և շարունակում են հանձնել Արցախը, հենց իրենք են ծվեն-ծվեն անում ու կեղեքում Հայաստանը: Իսկ նիկոլիզմի «կառուցողական հայրենասերները» երեսուն արծաթի դիմաց, խեղդվելով սեփական չարության փոշու մեջ, ներկայացնում են, որ ՀՀ իշխանությունները «դեմ են ելել աշխարհին» և «պայքարում են Արցախը հայկական պահելու, Հայաստանը աղետալի կործանումից փրկելու համար»: Սակայն...այս համատարած քաոսում լույսն էլ կա, իսկ այն վառ է, այն չի մարում, այն մե՛ր հազարավոր նահատակներն են դեպի մեզ ուղղել, որ չթուլանանք, չընկճվենք, չընկրկենք: Ավելի վատ օրեր ենք ապրել...սա էլ ենք հաղթահարելու, իսկ նիկոլները հատուցելու են, այն շա՜տ ծանր է լինելու: Լինելու է...որ խաղաղվեն նահատակները, որ լինեն սերունդները...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր