Նոյեմբերի 28-ին ոստիկանություն է ահազանգել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ Դավիթ Ն․-ն, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 18։00-ին Երևանի «Արմենիա» հանրապետական բժշական կենտրոնում իր կինը մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ |