ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այսօրվա ադրբեջանցի «էկոակտիվիստների» քայլը միտված է այդ ուղղությամբ». Հակոբ Միկոյան
17:42, 03.12.2022 | mamul.am
3744 | 0

«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս թշնամի երկրի թելեգրամ-ալիքները հրապարակել էին մի տեսանյութ, որտեղ հայկական բեռնատարները՝ բեռնված հանքաքարերով, դուրս էին բերում Արցախի տարածքից հավանաբար ոսկու հումք։
Իսկ տեսանյութի մեկնաբանությունը մոտավորապես հետևյալ կերպ էր շեշտադրված. «Ինչո՞ւ պետք ադրբեջանական ոսկուն տեր դառնան հայերը»:
Կարծում եմ՝ այսօրվա ադրբեջանցի «էկոակտիվիստների» քայլը միտված է այդ ուղղությամբ»։

Աղբյուրը` Հակոբ Միկոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր