ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ինչո՞ւ են թուրքերը պահանջում փակել Արցախի հանքավայրերը». Ալվինա Աղաբաբյան
19:12, 03.12.2022 | mamul.am
5028 | 1

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՓԱԿԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԸ
Ադրբեջանն այսօր փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ առաջ քաշելով 2 հիմնական պահանջ՝
1․ Փակել Դրմբոնի պղինձ-ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերը,
2․ Ապահովել ադրբեջանցի «փորձագետների խմբի» ազատ մուտքը Արցախի հանքերի տարածք՝ օգտակար հանածոների «ապօրինի շահագործման» «հետաքննություն և մշտադիտարկում» իրականացնելու։
ԻՆՉՈ՞Ւ։
1․ Դրմբոնի պղինձ-ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերը, որոնք ընդգրկում են Մարտակերտի շրջանի Վարդաձոր, Ճանկաթաղ և Ներքին Հոռաթաղ գյուղերը, շահագործում է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն։ Արցախի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի 2021 թ․ տվյալներով՝ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցուցակում առաջինն է, որի՝ պետբյուջե վճարած հարկերը 4-5 անգամ գերազանցում են 2-րդ տեղում գտնվող ընկերության վճարած հարկերը, իսկ գումարային առումով մոտավորապես հավասար են 2-15-րդ տեղերում գտնվող ընկերությությունների վճարած հարկերին միասին։ 2022 թ․ տվյալները դեռ չկան, սակայն վստահաբար կարելի է ասել, որ նույն պատկերն է լինելու նաև այս տարի։ Այսինքն՝ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն Արցախի տնտեսության լոկոմոտիվն է, առաջատարը։
Պղինձ-ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերի փակումը նշանակում է Արցախի տնտեսության ողնաշար հանդիսացող ընկերության գործունեության դադարեցում, ինչն իր հերթին բերելու է Արցախի տնտեսության կոլապսի։ Ասել է, թե այսկերպ Ադրբեջանը փորձում է Արցախը կանգնեցնել տնտեսական աղետի առաջ, զրկել գոյատևելու հնարավորությունից։
2․ Տևական ժամանակ է՝ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ասում են, որ Հայաստանից ռեպարացիա՝ ռազմատուգանք են պահանջելու՝ այսքան տարի «Ղարաբաղի օկուպացիայի ու շահագործման համար»։ «Օգտակար հանածոների ապօրինի շահագործման հետաքննություն և մշտադիտարկում» իրականացնելու համար Արցախի հանքավայրեր ադրբեջանցի «փորձագետների խմբի» ազատ մուտքի պահանջը փաստում է, որ Ադրբեջանը լրջորեն հետամուտ է Հայաստանից ռազմատուգանք պահանջելու հարցում և խոսքերից արդեն անցել է գործուն քայլերի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր