ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Լուկաշենկոն ճիշտ է ասում` պետք է սկսել Երևան-Բաքու երկխոսություն, Մինսկի խմբի մասին պետք է մոռանալ». Բորիս Նավասարդյան
21:24, 03.12.2022 | mamul.am
3561 | 0

Լուկաշենկոն ճիշտ է ասում, որ պետք է սկսել Երևան-Բաքու երկխոսություն, Մինսկի խմբի մասին պետք է մոռանալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նավասարդյանի համոզմամբ, վաղ թե ուշ Ադրբեջանը մասնակցելու է Լաչինի միջանցքի կառավարմանը և վերջին սադրանքը հենց դրա մասին է։
Նավասարդյանի կարծիքով, նոյեմբերի 9-ի հայտարարությունը Ադրբեջանը ավելի շատ է խախտել, նաև որոշ դեպքերում՝ Հայաստանի համաձայնությամբ։ Բանախոսի պնդմամբ, պատերազմի հավանականությունը շատ ավելի մեծ կլինի, եթե խաղաղության որևէ թուղթ այդպես էլ չստորագրվի։

«Լուկաշենկոն ճիշտ է ասում` պետք է սկսել Երևան-Բաքու երկխոսություն, Մինսկի խմբի մասին պետք է մոռանալ». Բորիս Նավասարդյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր