ՌԴ-ը չի ընդունի ռուսական նավթի առավելագույն շեմը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը: Պեսկովը հավելել է, որ Կրեմլում այժմ վերլուծում են այդ որոշումը: Հիշեցնենք՝ G7-ի երկրներն ու Ավստրալիան միացել էին ԵՄ-ին՝ ծովով փոխադրվող ռուսական հում նավթի գների շեմ ընդունելով մեկ բարելի դիմաց 60 դոլարը: |