ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետի «կռուտիտը»». Ոսկան Սարգսյան
16:42, 04.12.2022 | mamul.am
3761 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումներով 2019թ․ սեպտեմբերի 12-ին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, հարցնելով, թե պետական բյուջեից Տավուշի մարզպետարանի աշխատողների պարգեւատրումների վերաբերյալ իր կայացրած որոշումները ինչո՞ւ չեն հրապարակվում Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է․ «Պարգևատրումների վերաբերյալ որոշումները չեն հրապարակվում, քանի որ դրանք պարունակում են աշխատողներին վերաբերող անձնական տվյալներ՝ նրանց եկամուտների մասին»։ Տավուշի նախկին մարզպետների պաշտոնավարման ժամանակ մարզպետարանի աշխատողների պարգեւատրումների մասին մարզպետների որոշումները հրապարակվում էին Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում, այդ որոշումներում նշվում էր, որ մարզպետարանի թվով այսքան աշխատողներ պարգևատրվում են ընդհանուր այսքան գումարի չափով, պարգևատրվողների ցանկը՝ որոշման հավելվածում, հավելվածն էլ փակ էր լինում։ Իրականում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պետբյուջեից իրեն և մարզպետարանի աշխատողներին պարգեւատրելու մասին իր որոշումները մարզպետարանի ինտերնետային կայքում չի հրապարակում, որովհետև գիտի, որ սահմանամերձ, աղքատ մարզում պետբյուջեից մարզպետարանի պաշտոնյաների ճոխ պարգևատրումների մասին տեղեկատվությունը հանրության կողմից վատ է ընդունվում»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր