ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Շատ զուգահեռներ կարող ենք անցկացնել ներկայիս իրադրության և 90-ականների զարգացումների միջև»․ Տաթևիկ Հայրապետյան
03:12, 05.12.2022 | mamul.am
3050 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա «էկոլոգիական» սադրանքն ինձ հիշեցրեց, թե ինչպես էին ադրբեջանցիները տարբեր «էկոլոգիական» առիթներ օգտագործում 1988-1990 թթ. Ադրբեջանական ԽՍՀ–ում հայերի դեմ ջարդեր կազմակերպելու համար: Այսպես, 1988 թ. նոյեմբերին՝ Սումգայիթի ջարդերից մի քանի ամիս անց, Բաքվում կրքերը կրկին թեժանում են: Նոյեմբերի 17-ին Բաքվի Լենինի անվան հրապարակում կրկին հանրահավաք է սկսվում: Այս անգամ հակահայկական նոր հուզումների առիթ դարձավ Թոփխանայի շուրջ ստեղծված իրադրությունը: Ադրբեջանի Կոմկուսի տպագիր օրգանը` “Коммунист” թերթը, հրապարակում է ԼՂԻՄ-ի Շուշի քաղաքի բնակիչների կողմից ստորագրված «Թոփխանայի ճիչը» վերտառությամբ նամակը, որտեղ նրանք իրենց բողոքն են հայտնում Շուշիի մոտակայքում Երևանի Քանաքեռի ալյումինի գործարանի բնակիչների համար հանգստյան տուն կառուցելու մտադրության առթիվ (“Вопль Топханы”): Այդ հոդվածում ադրբեջանցիները իրենց դժգոհությունն էին հայտնում, թե իբրև հայ աշխատավորների համար հանգստյան գոտու կառուցման նպատակով օգտագործվում են ադրբեջանական ռեսուրսներ, արվում են ծառահատումներ: Այդ շրջանում շատ տարօրինակ էր ու սադրիչ թե՛ ԼՂԻՄ տարածքում հայ աշխատավորների համար հանգստյան գոտու կառուցման վերաբերյալ որոշումը և թե՛ դրան հաջորդող հակահայկականության նոր ալիքը, որի հետևանքով թիրախում հայտնվեց Գանձակի հայությունը: Փաստացի, «էկոլոգիական խնդիրը» օգտագործվեց հայերի դեմ հերթական անգամ ջարդեր կազմակերպելու համար:
Շատ զուգահեռներ կարող ենք անցկացնել ներկայիս իրադրության և 90-ականների զարգացումների միջև»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր