ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -3 °C ... +4 °C Վաղը`0 °C
«Ասուլիսին երկու փոխքաղաքապետ եկել էին բառիս բուն իմաստով «կռուտիտ» լինելու». Հ. Կուբատյան
14:18, 04.12.2022 | mamul.am
2758 | 1

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար․ «Համակարգը բնութագրվում է ոչ թե սխալով, այլ սխալին հետևած գործողություններով:
Հրաչյա Սարգսյանը միակ պաշտոնյան է, ով ընդունեց, որ լուսավորության հարցում եղել են բացթողումներ: Շատ գովելի է նման պահվածքը:
Այ եթե ասուլիսին էլ լիներ Հրաչյա Սարգսյանը ու ընդուներ, որ եղել են բացթողումներ, իրավիճակն լրիվ այլ կլիներ: Բայց ասուլիսին երկու փոխքաղաքապետ եկել էին բառիս բուն իմաստով «կռուտիտ» լինելու: Ի դեպ, Ավինյանը, ըստ էության, ընկել էր իր լարած թակարդը, քանի որ այս ամենի պատասխանատուն մյուս փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էր, բայց Ավինյանն այնքան ակտիվ քարոզարշավ է սկսել, որ չէր կարող ներկա չլիներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր