Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ «Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ»,- ասվում է տեքստում: |