ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հայը երկու սրբություն ունի՝ փողը և․․․ փորը». Վահե Լոռենց
16:18, 04.12.2022 | mamul.am
5106 | 4

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի գրառումը. «Հային հաղթողը դարեդար թուրքն ու այլ թշնամիները չեն եղել։ Հային գետնին տվողն իր խավարամտությունն ու տգիտությունն են։ Դրանցից ծնված բացասական մյուս երևույթները՝ կրոնամոլությունը, սեփական Եսն աստվածացնելը․․․
Հայի թշնամին այսօր էլ տգիտությունն ու խավարամտությունն են, սեփական Եսի պաշտամունքն է․․․ ու դրանց հոգեզավակը՝ խարդախությունը․․․
Արդյունքում՝ հայը երկու սրբություն ունի՝ փողը և․․․ փորը․․․
Խաբել, գռփել, խարդախություն անել ամենուր․ սեփական Եսն աստվածացնել, սեփական խարդախությունը ներկայացնել որպես հնարամտություն․․․․
Ահա՛ 21-րդ դարի միջին վիճակագրական հայը․․․
Հ․Գ․ Տիգրան Մեծի Ծովից ծով քարտեզն աչքս չխոթեք, ոչ էլ՝ Հուլիոս Կեսարի չասված խոսքերը հայերի մասին․․․ Դրանք ձեր դատարկ գանգատուփերի ու փուչ հոգիների համար հորինված կեղծիքներ են․․․»:

Աղբյուրը` Վահե Լոռենց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր