ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-3 °C, -3 °C ... +5 °C Վաղը`+4 °C
Ֆրանսիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Լեհաստանին
21:30, 04.12.2022 | mamul.am
3246 | 0

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Լեհաստանին։

Հանդիպման տեմպը բավականին բարձր է առաջին կեսում։ Ողջ խաղակեսի ընթացքում երկու թիմերն էլ անդադար գրոհներ էին ձեռնարկում ու սպառնում միմյանց դարպասներին։ Նախ, Լևանդովսկին, ապա Մբապեն վտանգավոր պահեր ունեցան։ Լեհաստանի հավաքականը կարող էր բացել հաշիվը նաև առաջին կեսի վերջնամասում․ միանգամից երկու հարված հետևեց Ֆրանսիայի դարպասին․գնդակը նախ, ծնկներով հետ մղեց Լյորիսը, իսկ հետո պաշտպանը դարպասի առջևից չեզոքացրեց հաջորդ հարվածը։

44-րդ րոպեին Ժիրուն մրցակցի դարպասային հրապարակում ստացավ Մբապեի փոխանցումն ու գնդակն ուղարկեց Շչեսնիի դարպասը՝ դառնալով Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր