ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+4 °C, 0 °C ... +4 °C Վաղը`+1 °C
«Ինչո՞ւ եմ ես հայտնվել Վիեննայում»․ Արմեն Աշոտյան
23:18, 04.12.2022 | mamul.am
4284 | 1

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է իր դեմ հարուցված քրեական գործից և Վիեննա մեկնելու պատճառներից․ «Ինչո՞ւ եմ ես հայտնվել Վիեննայում
«Ինչպես գիտեք, իմ նկատմամբ հարուցված է քրեական գործ անհեթեթ մեղադրանքով՝ «փողերի լվացում»:
* Գիտեք նաև, որ երբ օդանավակայանից ինձ չթողեցին մեկնել առանց որևէ մեղադրանքի առաջադրման, ապօրինի ձևով, դրան հաջորդեցին իրավապահ համակարգի խղճուկ «շարժումներն» ու միջազգային մեր գործընկերների կոշտ արձագանքը:
* Վիեննայում եմ, որովհետև ստացել եմ հրավեր ավստրիական ուղեղային վերլուծական մի կենտրոնից, որը կազմակերպում է փակ քննարկումներ արցախյան հակամարտության հարցով և աշխատում է Եվրոպական հանձնաժողովի, ԵԱՀԿ հետ միասին:
* Քննարկմանը մասնակցում են ինչպես հայ, այդպես էլ ՝ ադրբեջանցի քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ:
* Անկախ հանգամանքից, որ իմ հանդեպ հարուցված է քրգործ, որի միակ նպատակն ինձ վարկաբեկելն է, և հաշվի առնելով հայ հասարակության, համակիրների բարձրաձրած ձայնը աղաղակող ապօրինության հանդեպ,
իրավապահ համակարգը ստիպված եղավ ինձ թույլատրել մասնակցել Արցախի հարցով Վիեննայում վաղը կայանալիք քննարկմանը:
* Քննարկմանը մասնակցելու ենք ընդդիմությունից՝ ես, իշխանությունից՝ մեկ հոգի , երկու ադրբեջանցի պատգամավոր, նաև՝ եվրոպական և ավստրիական պաշտոնատար անձինք:
* Քննարկումը լինելու է փակ ձևաչափով. բանավեճը ինտելեկտուալ է, քաղաքաիրավական է, պետք է ոչ միայն ասել, այլ նաև ներկայացնել հղումները, ապացույցները:
* Կարևոր եմ համարում, որ միջազգային հարթակներում, բացի մեզ այս օրը հասցրած կապիտուլյանտ իշխանավորների հայտարարություններից, որոնք անգամ ՀՀ ԱԺ-ում ռիսկ չունեն արտաբերելու Արցախի Հանրապետություն հասկացությունը, ռիկս չունեն քվեարկելու հօգուտ մի փաստաթղթի, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է ֆիքսված, միջազգային հարթակներում հնչեն նաև հայամետ, հայանպաստ տեսակետներ, հայ ժողովրդի իրական դիրքորոշումները:
* Հասկանալով, որ չթողնելու դեպքում աղմուկն առավել մեծ կլինի, որովհետև կստացվեր ինձ միտումնավոր զրկում են Արցախի հարցով կարծիք հայտնելու հնարավորությունից, ինձ տրվեց ժամանակավոր թույլտվություն:
* Իմ բացակայության այս թույլտվությունը կրկին անգամ ապացուցում է, որ ես անմեղ եմ, որ գործը շինծու է և սարքած, որ Հայաստանում բարոյականությունը չի մեռել, որ «գյուղ կանգնի, գերան կկոտրի» ասացվածքի մեջ կա «աղ, բյուրեղ»:
* Նիկոլ Փաշինյանը «լիզեց իր թքածը»:
* Պայքարը շարունակվելու է, ոչինչ չի փոխվել իմ տեսակետների մեջ:
* Ինչքան էլ փորձեն այդ կեղտոտ հոդվածով ինձ վարկաբեկել, չի ստացվելու, այն փաստը միայն, որ ես ստացել եմ այս և այլ միջազգային միջոցառումներին, քննարկումներին մասնակցելու հրավերներ, արդեն իսկ դրա ապացույցն են:
* Զինվորների անփորձանք ծառայություն, իսկ մենք կպահենք դիվանագիտական դիրքերը:
* Նիկոլի իշխանությունն այնքան ուժեղ չէ, որքան կարող է թվալ, այն ճաքեր է տալիս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր