ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
««Հայաստան» դաշինքից դժգոհ ռևանշիստական որոշ շրջանակներ փորձում են նոր շարժում ստեղծել»․ Լ․ Եղիազարյան
01:18, 05.12.2022 | mamul.am
4253 | 0

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը. «Ուրվագծվում է, որ ընդդիմությունից, մանավանդ «Հայաստան» դաշինքից դժգոհ ռևանշիստական որոշ շրջանակներ փորձում են նոր շարժում ստեղծել՝ հրապարակից դուրս մղելով քոչարյանադաշնակցական առաջնորդներին, միաժամանակ նրանցից պահանջելով չխանգարել իրենց;
Ակնհայտ է, որ այս շրջանակները գործում են Սերժ Սարգսյանի իմացությամբ, որոնք նախկինում եղել են նրա փեսայի՝ Միքայել Մինասյանի թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական հովանու ներքո։
Սպասենք որոշ ժամանակ ու իրենք կհայտարարեն իրենց գոյության մասին, չնայած արդեն մի քանիսն ակնարկել են։
Հիասթափեցնեմ, որ ոչինչ էլ չի ստացվելու։Սրանք էլ են արժանանալու նույն վերաբերմունքին, ինչ Քոչարյանը և իր սատելիտները։
Քաչալ Հասան, թե Հասան քաչալ, դրանից ոչ մի բան չի փոխվում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր