ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -3 °C ... +4 °C Վաղը`0 °C
«Բոյկոտում եմ Հանրապետության հրապարակի տոնակատարությունը»․ Մենուա Սողոմոնյան
23:44, 04.12.2022 | mamul.am
4185 | 4

.«5165 շարժում» կուսակցության քարտուղար Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոյկոտում եմ Հանրապետության հրապարակի տոնակատարությունը։
Ես իմ երեխաներին չեմ տանելու Հանրապետության հրապարակ։ Նրանց բացատրելու եմ, որ այս շքեղության գինը սահմանամերձ շատ գյուղերում բազմաթիվ մանուկների կիսատ քունն է, որ այս շքեղությունը արհամարհանքն է անհայր մնացած հազարավոր մանուկների թախծի ու կարոտի հանդեպ, որ այս ամենը զազրելի շեղում է. հասարակական ուշադրության, մտքի, բարոյականության, էներգիայի շեղում գոյության խնդրից, որ սա խնջույք է ժանտախտի ժամանակ։
Միացե՛ք բոյկոտին...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր