ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ամուսիններն ու նրանց 3-ամյա տղան մահացել են
09:24, 05.12.2022 | mamul.am
5940 | 1

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 23:25-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքը շրջանցող կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1989թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Վ․ Հ-ն (ծնված 2019թ․) և Ա․ Թ-ն (ծնված 2000թ․) տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ գրանցվել է վերջինների մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ ևս գրանցվել է վերջինի մահը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր