ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Լուսանկարում Կենտրոն համայնքի Բրյուսով փողոցից մի հատված է». Վարդան Հարությունյան
13:48, 05.12.2022 | mamul.am
3885 | 0

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարում է հրապարակել՝ կից գրելով. «Լուսանկարում Կենտրոն համայնքի Բրյուսով փողոցից մի հատված է։ Քամին հարակից տարածքում ընթացող շինարարությունից բերել ու բակի երևի թե բոլոր ծառերից, էլեկտրալարերից ու սյուներից գույնզգույն ու մեծ տոպրակներ է կախել։ Հույս կար, թե նույն քամին էլ մի օր կհավաքի ու կտանի։ Չտարավ, սրիկա՛ն։ Ապրիլին այս լուսանկարը, անձնական նամակով, ուղարկեցի Կենտրոնի թաղապետին։ Արձագանքեց անմիջապես, խոստացավ շատ արագ մաքրել տալ, բայց ոչինչ էլ չարեց։ Ավելի ճիշտ՝ արեց. վերցրեց ու տեղափոխվեց այլ աշխատանքի։ Եկավ ամառը, տերևները որոշ չափով թաքցրեցին այս պատկերը, բայց աշունը, առանց երկար-բարակ մտածելու, մերկացրեց ու ի ցույց է դնում։

Հավաքարարները կանոնավոր մաքրում են մեր բակը, բայց ծառերի կամ սյուների վրա բարձրանալու պարտավորություն նրանք, հաստատ, չունեն։ Հատուկ հանձնարարական է պետք։ Հույսը, որը վերջինն է մեռնում, ապագա քաղաքապետ Տիգրան Ավինյանն է։ Հիմա, ասում են՝ նա է քաղաքի խնդիրները կարգավորում։ Նրան էլ հղում անեմ՝ մեկ էլ տեսար՝ ստացվեց ու մենք մեր բակ եկած հյուրերից չամաչեցինք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր