Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ: «Մենք շահագրգռված ենք՝ նպաստելու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանների սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և, ընդհանրապես, վստահության միջոցների ամրապնդմանը»,- ասել է Լավրովը։ |