ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -1 °C ... +3 °C Վաղը`+6 °C
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը՝ Կոլումբիայում մեկնարկող աշխարհի առաջնությունում
16:18, 05.12.2022 | mamul.am
2822 | 0

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում այսօր մեկնարկում էծանրամարտի տղամարդկանց և կանանց աշխարհի հերթական առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգա 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Նա ԱԱ-ում պայքարը կսկսի դեկտեմբերի 9-ին:

Դեկտեմբերի 12-ին մրցահարթակ դուրս կգան և մեդալների համար կպայքարեն Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը, որոնք երկուսն էլ հանդես են գալիս 89 կգ քաշային կարգում:

Դեկտեմբերի 13-ին մրցահարթակը կտրամադրվի 96 կգ քաշային ծանրորդներին: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը:

Դեկտեմբերի 14-ին աղջիկների մրցավեճում պայքարի դուրս կգան 76 կգ քաշայիններ Տաթև Հակոբյանը և Միլենա Խաչատրյանը, իսկ տղամարդկանց պայքարում՝ Սամվել Գասպարյանը (102 կգ):

Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) մրցահարթակ դուրս կգան դեկտեմբերի 15-ին:

Մրցումային վերջին օրը հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր