ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ադրբեջանական կողմի մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական կողմին». Բայրամով
16:48, 05.12.2022 | mamul.am
4814 | 0

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ, այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է Report-ը:

«Ադրբեջանական կողմի մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական կողմին, և մենք կարծում ենք, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլ անցկացնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր