ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Մենք երեք անգամ պատերազմել ենք, բավական է»․ Ղարիբաշվիլի
17:12, 05.12.2022 | mamul.am
3467 | 0

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ խոսել է Ուկրաինայում զոհված վրացիների մասին և ընդդիմությանն առաջարկել մեկնել Ուկրաինա՝ առաջին գծում կռվելու, գրում է aliq.ge-ն:

«Մենք երեք անգամ պատերազմել ենք, բարեկամներս, բավական է, մենք ուզում ենք մեր երկիրը միավորել խաղաղ ճանապարհով։ Սա ողջամիտ, ազգային քաղաքականություն է` ոչ թե պատերազմով, առավել ևս` մեր ժողովրդին Ռուսաստանի պատերազմների մեջ ներգրավելով։

Ո՞ր քաղաքական գործչին եք տեսել, որ զոհվել է պատերազմում: Եթե ​​շատ են խոսում, եթե ակտիվ են ֆեյսբուքում ու աչքի են ընկնում տղամարդկային, համարձակ գրառումներով, թող գնան Ուկրաինա պատերազմելու»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր