Ազգային ժողովի խորհուրդը դեկտեմբերի 5-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և դեկտեմբերի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տևողությունը սահմանվել է մինչեւ երկու ժամ: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից: |