ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվացրել են «միջանցքի» պարտադրմանը միտված քայլերը»․ Արմեն Պետրոսյան
00:12, 06.12.2022 | mamul.am
2774 | 0

Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվացրել են «միջանցքի» պարտադրմանը միտված քայլերը
Բաքվի վարչակարգի կողմից դեկտեմբերի 3-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակման սադրանքը, Ադրբեջան-Իրան սահմանին մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Ադրբեջան-Ռուսաստան բարձր մակարդակի ակտիվ բանակցությունները պետք է դիտարկել մեկ ընդհանուր հարթությունում։
Այն ուղիղ կերպով վերաբերվում է «Զանգեզուրի միջանցք» ադրբեջանաթուրքական ծրագրի իրականացմանը և դրա հետ կապված «խոչընդոտների» հարթմանը։
Ընդ որում, «միջանցքի ծրագրի» հետ առնչվող դերակատարներից յուրաքանչյուրին թյուրքերը համապատասխան ուղերձ են հղում.
1. Հայկական կողմերին՝ Լաչինի միջանցքի փակման և Արցախի շրջափակման սպառնալիք։
2. Իրանին՝ համաթյուրքական ծրագրերի իրականացմանը խոչընդոտելու դեպքում թուրք-ադրբեջանական համատեղ պատասխան։
3. Ռուսաստանին՝ «միջանցքի» հայկական հատվածում Մոսկվայի կարևոր դերակատարում, բացի այդ՝ նաև Ռուսաստանի շահերից բխող բազմաշերտ համագործակցության տարբեր հնարավորություններ՝ հատկապես աշխարհաքաղաքական բարդ իրողությունների պայմաններում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր