ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը հիմնված կլինի Ալմա Աթայի հռչակագրի վրա». Լավրով
18:15, 05.12.2022 | mamul.am
4008 | 0

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Այս մասին նա ասել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Լավրովը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի ռուսական նախագիծը կողմերին է փոխանցվել դեռ տարվա սկզբին, որն ընդհանուր առմամբ, դրական արձագանք է ստացել: Սակայն այս ընթացքում ադրբեջանական և հայկական կողմերն իրենց առաջարկներն են ներկայացրել՝ կապված ռուսական նախագծի հետ: Լավրովի խոսքով՝ աշնանը Վաշինգթոնում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը ներկայացրել է փաստաթղթի հերթական տարբերակը, որից հետո Հայաստանի ներկայացուցիչներն էլ ներկայացրել են իրենց տեսակետը:

«Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել, սակայն այստեղ շատ կարևոր է կողմնորոշվել հիմնական սկզբունքային հարցերի շուրջ: Այս իմաստով այն, ինչ համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Պրահայում հոկտեմբերի 6-ին, իհարկե, կարևոր նշանակություն ունի, քանի որ նրանք հաստատել են իրենց նպատակաուղղվածությունը՝ բոլոր խնդիրները լուծել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի 1991 թվականի դեկտեմբերի հռչակագրի հիման վրա», - ասել է Լավրովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր