ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են․ հայտարարություն
19:36, 05.12.2022 | mamul.am
2199 | 0

Արցախի հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է․ «ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ԿԵՂԾ ԵՆ
Այսօր զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ:
ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Ա.Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու: Ա.Վոլկովի պնդմամբ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար:
Վերոգրյալի մասին առաջիկայում համապատասխան հայտարարությամբ հանդես կգա նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր